Ռազմական էսկալացիայի վտանգը միշտ բարձր ենք գնահատում․ Ալեն Սիմոնյան
Քաղաքական
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ չի ցանկանում ռազմական էսկալացիայի վտանգի գնահատակ տալ, քանի որ 2020 թվականից ի վեր իրենք մշտապես աշխատում են էսկալացիայի հավանականության տրամաբանության մեջ։
«Յուրաքանչույր պահի կարող են հայտարարել, որ չեն ուզում խաղաղություն ․․․ մի քանի մեքենա ենք գնել, իսկ իրենք միլիարդներով զենք են գնում՝ մի քանի մեծ երկրի հետ պատերազմելու համար բավարար, իսկ մեզ մեղադրում են մի քանի զրահապատ մեքենա գնելու մեջ։
Ռազմական էսկալացիայի վտանգը միշտ բարձր ենք գնահատում, քանի որ այլ բան անելու՝ թուլանալու, մտածելու ոչ մի բանի կարիք չկա, իրավունք չունենք»,– ասաց ԱԺ նախագահը։
Անդրադառնալով հիբրիդային պատերազմի մասին հարցին՝ նա նշեց, որ ՀՀ ժողովուրդը գիտի՝ իր երկրում ինչ է կատարվում և ինքը վտսահում է ՀՀ ժողովրդի գիտակցությանը։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ