Ադրբեջանական կողմի կեցվածքը խիստ մտահոգիչ է․ Ալեն Սիմոնյան
Քաղաքական
Արդեն երրորդ ամիսն է սկսվում, որ մեր առաջարկը որևէ արձագանք չունի, և ադրբեջանական կողմի կեցվածքը խիստ մտահոգիչ է: Կարծում եմ, որ լավ կլինի՝ Ադրբեջանը շարունակի խաղաղության գործընթացի մեջ իր մասնակցությունը։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Բոլորդ գիտեք, որ մենք փաթեթ ենք ներկայացրել, որի պատասխանը սպասում ենք, բայց մինչ օրս մենք պատասխան չենք ստացել։ Միգուցե դա կապ ունի Ադրբեջանի և Ռուսաստանի միջև սրված իրավիճակին, չգիտեմ, բայց համենայնդեպս, հայկական կողմը սպասում է արձագանքին»,- նշեց նա։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ