Տրանսպորտում հսկիչներ չկան, որ տուգանքներ գրեն, բայց կան մարդիկ, որոնք հետևում են աշխատանքին․ տրանսպորտի վարչության պետ
Քաղաքական
Հունվար ամսվա ընթացքում նման խնդիր կար, բայց հիմա բավականին կարգավորված է, նման խնդիր պետք է չլինի։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը՝ անդրադառնալով տրանսպորտում խցկված երթևեկելու խնդրին։
«Կար խնդիր վարորդների հավաքագրման հետ կապված, քանի որ 171 նոր ավտոբուս էինք մտցրել երթուղիներ: Հիմա խնդիրը գրեթե կարգավորված է և երթուղիներում պակաս շարժակազմ այս պահին մեծ մասամբ չկա»,- նշեց նա:
Թե ինչպես են վերահսկելու, որ մարդիկ վճարեն՝ հարցին ի պատասխան Հարությունյանն ասաց. «Ես ուղեվարձի հավագրման թվերին չեմ տիրապետում, դրան ֆինանսական վարչությունն է տիրապետում։ Այս պահին հսկիչներ չկան, որ տուգանքներ գրեն։ Բայց այո, կան մարդիկ, որոնք հետևում են աշխատանքին, մարդկանց օգնում են, դրանք ոչ թե հսկիչներ են, այլ քաղաքապետարանի հասարակական կարգի աշխատողներ, որոնք պարզապես մոնիտորինգ են իրականացնում»,- ընդգծեց տրանսպորտի վարչության պետը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու