Դոնալդ Թրամփը հրապարակայնորեն ծաղրել է երգչուհի Թեյլոր Սվիֆթին (տեսանյութ)
ԺամանցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առիթը բաց չի թողել մեկնաբանելու «Super Bowl»-ի վճռորոշ խաղի ժամանակ հայտնի երգչուհի Թեյլոր Սվիֆթի հետ տեղի ունեցած տհաճ միջադեպը։
Համաշխարհային փոփ աստղը հայտնվել է տրիբունաներում՝ աջակցելու իր սիրելիին՝ «Կանզաս Սիթի Չիֆս» թիմի խաղացող Թրևիս Քելսեին։ Սակայն Սվիֆթի հայտնվելը մարզադաշտի հսկա էկրանին անսպասելի արձագանք է առաջացրել. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրպագուներն սկսել են սուլել:
«Միակն, ով ավելի վատ գիշեր է անցկացրել, քան Կանզաս Սիթի Չեֆսը, Թեյլոր Սվիֆթն էր: Նրան սուլեցին և դուրս շպրտեցին մարզադաշտից։ MAGA-ն շատ անխիղճ է», - հայտարարել է Թրամփը իր սոցիալական ցանցում:
Երգչուհու համար երեկոն իսկապես անհաջող էր. նրա ընկերոջ թիմը ջախջախիչ պարտություն կրեց 40:22 հաշվով՝ կորցնելով չեմպիոնական տիտղոսը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու