Արդարացի չեք համարո՞ւմ քաղաքացիների բողոքը, որ իրենք չեն իմացել՝ դուք գալիս եք թանկացնելու․ հարց՝ Արմեն Գալջյանին
Քաղաքական
«Ձեր քարոզարշավի ժամանակ չէիք նշել, որ տրանսպորտի գինը թանկանալու է, արդարացի չեք համարո՞ւմ քաղաքացիների բողոքը, որ իրենք չեն իմացել, որ դուք գալիս եք թանկացնելու»,– նման հարց ուղղեց լրագրողը Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին։
«Մենք երբևէ չենք ասել, որ չեն թանկացնելու, մենք ասել ենք, որ միասնական տոմսային համակարգ ենք ներդնելու, դրա մասին շատ է խոսվել։ Դրա մասին նախընտրական ծրագրում էլ է ֆիքսված, որտեղ կար գրված, որ լինելու են եռամսյակային, տարեկան, ամսական փաթեթներ։ Բնականաբար, ծախսի ավելացումը ենթադրում է բյուջետավորման փոփոխություններ»։
«Դուք մեղավո՞ր ձեզ զգում եք, տացվում է, որ խաբել եք մարդկանց, ասել եք՝ ասեք, կանենք, բայց հիմա ասում են, չեք անում»,– հարցրեց լրագրողը Գալջյանին։
Ի պատասխան՝ նա ասաց․ «Ունենք տվյալներ, որ ավելի շատ մարդիկ են օգտվում նոր համակարգից և ունենք ավելի քիչ թվով ստորագրություններ»։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու