Ես կուզեի, որ բոյկոտի 2-րդ օրն ամբողջ քաղաքը պարալիզացվեր, որևէ մեկը չվճարեր, բայց մենք ՀՀ–ում ենք ապրում. Սամվել Հակոբյան
Քաղաքական
Ես՝ որպես ավագանու ընդդիմադիր անդամ, կուզեի, որ տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտի 2-րդ օրը ամբողջ քաղաքը պարալիզացվեր, որևէ մեկը չվճարեր, Տիգրան Ավինյանն էլ հրաժարական տար։ Բայց քանի որ ապրում ենք ոչ թե իմ երազանքերի աշխարհում, այլ ՀՀ–ում, ես դրան վերաբերում եմ՝ իբրև առողջ գրծընթացի և մեխանիզմի, որն ունի բարձրացող դինամիկա։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։
Ավագանու անդամը նշեց, որ բոյկոտը շարունակվելու է․ «Արդեն կա ֆիքսված հաղթանակ՝ 300–ը դարձել է 150։ Սա վերջնական հաղթանակ կլինի, թե ընթացիկ՝ ժողովուրդը կորոշի»։
Նրա խոսքով՝ եթե քաղաքային իշխանությունը մերժի իրենց կողմից ներկայացված նախագիծը, որի տակ 17 հազար քաղաքացի է ստորագրել, «Մայր Հայաստան» խմբակցությունն օգտագործելու է տեղական հանրաքվեի գործիքակազմը։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ