Ի՞նչ կոռուպցիոն բուրգ կա Երևանի քաղաքապետարանում․ հարց՝ Արմեն Գալջյանին
Քաղաքական
«Չկա շաբաթ, որ քաղաքապետարանում պաշտոնյա չձերբակալվի, կալանավորվի, ի՞նչ կոռուպցիոն բուրգ կա այստեղ»,– նման հարց լրագրողն ուղղեց Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին։
Ի պատասխան՝ Գալջյանը նշեց, որ քաղաքապետարանում կոռուպցիան համակարգային չէ, քանի որ «տեսնում ենք՝ որևէ դեպքով լինում է բացահայտում կամ ձերբակալություն, առավել ևս կալանավորում»։
«Դա նշանակում է, որ կան տեղային ռիսկեր կոռուպցիոն և ինչ-որ տեղ նաև դրսևորումներ, որոնց վերաբերյալ կոնկրետ հակազդեցություն է լինում: Այդ դեպքերի շատ լինելը հենց դրա մասին է, ինչքան կոռուպցիոն երևույթի բացահայտումը շատանում է, այդքան կոռուպցիոն երևույթը քչանում է և դրա դեմ պայքարը արդյունավետ է լինում:
Իսկ ինչքան կոռուպցիայի բացահայտման դեպքերը քիչ են, իրականում հավանականություն կա, որ հենց այդտեղ են թաքցվում դեպքերը»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ աշխարհում չկա երկիր, որտեղ կոռուպցիոն զրո դեպք լինի։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու