Երկու մաքսային միության անդամ լինել հնարավոր չէ․ ՔՊ–ական պատգամավոր Արման Եղոյան
Քաղաքական
Երկու աթոռներին միաժամանակ հնարավոր չէ նստել, և այս ալեգորիայի մեջ երկու աթոռները ոչ թե առանձին պետություններ են, այլ մաքսային միություններ են: Այդ մասին Ազգային ժողովում ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ–ական պատգամավոր Արման Եղոյանը՝ շեշտելով, որ երկու մաքսային միության անդամ լինել հնարավոր չէ։
«Ոչ միայն երկու մաքսային միությունների անդամ, այլև նույնիսկ ազատ առևտրի համաձանագիր էլ հնարավոր չէ ունենալ երկու մաքսային միությունների հետ. սա ակնհայտ է: Բայց սա չի նշանակում, որ մենք, որևէ մաքսային միության անդամ լինելով, մեր կապերը խզում ենք այդ մաքսային միությունից դուրս գտնվող աշխարհի հետ»,– ասաց նա:


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ