Սպասում եմ, որ էս բաժակը վերցնելու եք ու ասեք՝ կեցցե՛ Եվրոպական միությունը. Ագնեսա Խամոյան
Քաղաքական
Ներողություն եմ խնդրում, բայց ձեր ամեն խոսքից հետո ես սպասում եմ, որ էս բաժակը վերցնելու եք ու ասեք՝ կեցցե՛ Եվրոպական միությունը: Էս ցանկությունները, անիրագործելի գաղափարները, մեզ ի՞նչ են տալիս, մեզ ո՞վ է սպասում ԵՄ-ում, արդյո՞ք սպասում են։ Այս մասին Աժ–ում «ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով Արտակ Զեյնալյանին:
«Առաջին հատվածը առավելապես ցնցող խոսք էր, ձեր իրավունքն է, հարց չտեսա, որ պատասխանեմ: Հաջորդը, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր լիազորված են, դրա վերաբերյալ բազմիցս հայտարարություններ են արել ու ընդունել իրավական ակտեր»,- ասաց Զեյնալյանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու