Գրել են՝ 74 մլն եկամուտ ունեմ, բայց դրանից 42-ը հիփոթեքային վարկ է․ դա պարտավորություն է, ոչ թե եկամուտ. Սուրեն Գրիգորյան
Քաղաքական
Մարդը կարդում է հոդվածի վերնագիրը՝ «Ուրիշի տանն ապրող փոխքաղաքապետը և նրա տարեկան 74 միլիոն եկամուտը», եւ շատ ժամանակ հոդվածը չի բացում ու չի տեսնում, որ այդ 74-ից, 42-ը հիպոթեքային վարկ է, այսինքն դա պարտավորություն է, ոչ թե եկամուտ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
«Այսինքն ես ու իմ կինը հիմա ունենք վարկ, որն ամեն ամիս մենք սպասարկում ենք: Այսինքն դա եկամուտ չի, դա պարտք է»,– ասաց նա:
Գրիգորյանի խոսքով՝ ինքը չի բնակվում իր հաշվառման հասցեում․ «Փաստացի դա վարձակալական հարաբերություններ են, որոնց համար վճարվում է համապատասխան հարկ: Բայց փաստ չի, որ չեն լինի մարդիկ, որ հիմա կասեն՝ սա այն փոխքաղաքապետն է, որ տարեկան 74 միլիոն եկամուտ ունի, ուրիշի տանն էլ ապրում է, ըստ երևույթին, այդպես թաքուն մտել ապրում է: Դե ի՞նչ ասեմ»,-ասաց նա։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ