Օդանավակայանում ինքնաթիռների բախման հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել․ ԱՄՆ
ԱՄՆ
Առնվազն մեկ մարդ մահացել է ԱՄՆ-ի Սքոթսդեյլ քաղաքի օդանավակայանում երկու ինքնաթիռների բախման հետևանքով, հաղորդում է ABC հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ Դաշնային քաղաքացիական ավիացիայի վարչությանը (FAA):
«Մեկ մարդ զոհվել է, ևս մի քանի հոգի վիրավորվել են այն բանից հետո, երբ Bombardier Learjet ինքնաթիռը վայրէջքից հետո դուրս է եկել թռիչքուղուց և բախվել է Gulfstream 2100 բիզնես-ջեթին», – նշվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ ԱՄՆ Դաշնային քաղաքացիական ավիացիայի վարչությունը կանցկացնի միջադեպի հետաքննություն։
