Մալենան եւ Բրյունետը «Դեպի Եվրատեսիլ»-ի հատուկ հյուրերն են
Ժամանց
«Դեպի Եվրատեսիլ» նախագծի հատուկ հյուրերն են «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան և «Եվրատեսիլ 2023»-ի պատվիրակ Բրյունետը, այս մասին տեղեկանում ենք Առաջին ալիքի ֆեյսբուքյան էջի հաղորդագրությունից։
Հիշեցնենք, որ «Դեպի Եվրատեսիլ»-ը տեղի կունենա փետրվարի 16-ին՝ ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Այդ օրը ելույթ կունենան եզրափակիչ փուլ անցած 12 մասնակիցները, որոնցից էլ կորոշվի «Եվրատեսիլի» այս տարվա ներկայացուցիչը։
Մասնակիցները ելույթ կունենան հետեւյան հերթականությամբ՝
Պարգ - 01
«Սեւագիր» - 02
Անահիտ Ադամյան- 03
Մելս - 04
Սիմոն - 05
Ֆլորա Բիչախչյան - 06
Գեւորգ Հարությունյան - 07
Altsight - 08
Անահիտ Հակոբյան եւ Գասոյա - 09
Արսեն եւ Կամիլ - 10
Միլենա Ամիրջանյան - 11
Աթենա Մանուկյան -12
