Փաշինյանը տրանսպորտից օգտվելիս անտեսել է առողջական խնդիրներ ունեցող տարեց մարդկանց․ Չախոյան
Քաղաքական
Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր Նիկոլ Փաշինյանը տրանսպորտից օգտվելիս անտեսել է առողջական խնդիրներ ունեցող տարեց մարդկանց՝ զբաղեցնելով նրանց համար նախատեսված նստարանը։
Մեծերին պետք է զիջել տեղը, այլ ոչ թե անտեսել նրանց»։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել ու գրել, որ ավտոբուսով աշխատանքի է գնացել։
