Եկեք՝ ես ձեզ տանեմ Քոչարյանի «հանձնած» Մեղրին, դուք ինձ՝ ձեր «պահած» Ղարաբաղ. Աննա Գրիգորյան
Քաղաքական
Եկեք չմոլորեցնենք ժողովրդին ու չխաբենք․ այս մասին ԱԺ-ում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով ՔՊ-ի կողմից՝ Մեղրիի մասին հնչեցված դիտարկումներին։
«Ալիևի կողմից եղել է առաջարկ, բանակցությունների արդյունքում Քիվեստի փաստաթուղթ է ձևավորվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից։ Առաջարկ է եղել, որը բանակցությունների ընթացքում դարձել է քիվեստյան փաստաթուղթ, որի արդյունքով պետք է Լեռնային Ղարաբաղը Լաչինով դառնար Հայաստանի մաս, Նախիջևանը կապ էր ստանում Ադրբեջանի հետ ու որևէ տեղ Մեղրի տեղանուն նշված չէ»,- հայտարարեց նա։
Պատգամավորն ընդգծեց՝ Մեղրին իր տեղում է, չի կորել։
Դիմելով ՔՊ-ական Սոնա Ղազարյանին՝ Գրիգորյանն ասաց. «Եկեք ես ձեզ տանեմ Քոչարյանի «հանձնած» Մեղրի, դուք ինձ տարեք Լեռնային Ղարաբաղ, ձեր պահած Լեռնային Ղարաբաղ»։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու