«Այո՛, Եվրամիություն նշանակում է նաև զենք. գնացե՛ք և գնե՛ք». ռուսաստանցի միջազգայնագետ (տեսանյութ)
Հայաստանի ղեկավարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մտադրություն ունի աշխարհաքաղաքական շրջադարձ անելու դեպի Արևմուտք, սակայն հասկանում է, որ իրական այլընտրանք Ռուսաստանի անվտանգության երաշխիքներին այս պահի դրությամբ չկա: Եթե Փաշինյանը տեսներ նման հեռանկար, ապա Հայաստանն արդեն դուրս եկած կլիներ ՀԱՊԿ-ից և խզած կլիներ Ռուսաստանի հետ երկկողմ դաշինքը: Euromedia24-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ռուսաստանցի միջազգայնագետ, ՄԳԻՄՈ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Միջազգային հետազոտությունների ինստիտուտի քաղաքական գործընթացների վերլուծության լաբորատորիայի տնօրեն Նիկոլայ Սիլաևը՝ խոսելով հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակի և Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցող փոփոխությունների մասին:
Ռուսաստանցի փորձագետը հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու համար ավելի շատ մեղադրում է Հայաստանի, քան թե Ռուսաստանի ղեկավարությանը:
Հիշեցմանը, որ մյուս կողմից էլ՝ Ռուսաստանը պատշաճ կերպով չի կատարում իր պարտավորությունները, մասնավորապես՝ Ռուսաստանն այդպես էլ չի տրամադրել Հայաստանի կողմից նախապես վճարված 400 մլն ԱՄՆ դոլարի դիմաց նախատեսված զենքը, Նիկոլայ Սիլաևը պատասխանում է առանց երկմտելու՝ «դա, իհարկե, շատ վատ է»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հեղինակ՝ Արամ Սարգսյան
