Եթե բոյկոտը չի կայացել, ինչի՞ եք քաղաքապետարանի աշխատակիցներին գցել ավտոբուսները․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
Տեսանյութեր«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը ֆեյբուքյան իր էջերում տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ «քաղաքապետարանի աշխատակիցները ավտոբուսներում ընկել են մարդկանց գրպանների գումարը հաշվելուն»։
«Երեկ, Երևանի ավագանու նիստը վարող Տ. Ավինյանը ասում էր, որ բոյկոտը չի կայացել։
Բա եթե չի կայացել և ուղևորները վճարում են, ինչի՞ եք հանել քաղաքապետարանի աշխատակիցներին գցել ավտոբուսները` թողել են իրենց աշխատանքային պարտականությունները ու ընկել են մարդկանց գրպանների գումարը հաշվելուն։
Արդյո՞ք էս չինովնիկների աշխատանքային լիազորությունների մեջ է մտնում ուղևորներին վիրավորելը, տուգանելը և վճարել պարտադրելը։
Բոյկոտը շարունակվում է, այն ընթացքի մեջ է»,– գրել է Սոնա Աղեկյանը։
