ԵՄ-ին կարող ենք մոտենալ այնքան, որքան դա չի առաջացնի գոյութենանական վտանգներ. Սեյրան Օհանյան (տեսանյութ)
Քաղաքական«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ԱԺ–ում հայտարարեց, որ խմբակցությունը չի մասնակցելու «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագծի քվեարկությանը։
«Մեր կարծիքով՝ այս հարցը ներկայումս օրակարգ բերելը խիստ արհեստական է, աշխարհաքաղաքական իրողություններից կտրված, ներքաղաքական իմաստով՝ կեղծ։ Այսօրինակ նախաձեռնություններով իշխանությունը շարունակում է պառակտումը հասարակության մեջ՝ բերելով նոր բաժանումների։ Այն չի արտահայտում ժողովրդի հավաքական կամքը։ Մենք Եվրոմիությանը կարող ենք մոտենալ այնքան, որքան որ այն չի կարող գոյութենական սպառնալիք առաջացնել։ Այսպիսի կտրուկ քայլերը միանշանակ մարտահրավեր են բոլորիս համար»,- ասաց նա՝ ընդգծելով․ ««Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու այս օրինագծի քվեարկությանը»։
