Միջանցքի ընկալումը խաղաղություն չի բերելու, չեմ կարծում՝ Ադրբեջանի համար դա ձեռնտու տարբերակ է․ Ալեն Սիմոնյան
Քաղաքական
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է տրանսպորտային ուղիների ապաշրջափակմաը՝ նշելով, որ դրա հետ կապված բոլոր հարցերը քննարկվում են փոխադարձության սկզբունքի հիման վրա։
«Չկա մի բան, որ պարտադիր է Ադրբեջանի համար ու չի գործելու Հայաստանի համար»,-ասել է նա՝ հավելելով, որ քննարկումներն ընթանում են այդ տրամաբանության մեջ և փոխադարձությունն ընդունել է Ադրբեջանի համար։
Նրա խոսքով՝ դեռ պետք է հասկանալ, թե ոնց է, օրինակ, իրավական գործընթացը տեղի ունենալու երկու երկրների քաղաքացիների, գերատեսչությունների միջև։
«Միջանցքի ընկալումը խաղաղություն չի բերելու։ Եթե Աստված մի արասցե ինչ–որ տարածքում նման բան է տեղի ունենում, դա խաղաղության մասին չէ, այլ հաջորդ պատերազմի մասին խոսույթ է։ Չեմ կարծում, որ նույնիսկ Ադրբեջանի համար դա ձեռնտու տարբերակ է»,– ասաց Սիմոնյանը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու