Բացառվում է իշխանության հետ համագործակցությունը․ Մարտուն Գրիգորյանը կմասնակցի Գյումրիի քաղաքապետի ընտրություններին
Քաղաքական
Մասնակցելու եմ Գյումրիի քաղաքապետի ընտրություններին։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:
«Թե ինչ ձևաչափով եմ մասնակցելու՝ մոտ օրերս հայտարարաություն կանեմ և կասեմ, թե ինչ ձևաչափով եմ մասնակցելու»,- նշեց նա։
Անդրադառնա;ով թեկնածուներին, թե ինչպիսի ընտրություններ են կանխատեսվում Գյումրիում՝ Գրիգորյանը դժվարացավ ասել․ «Միշտ էլ ընտրությունների ժամանակ Գյումրիում տարբեր տեսակի մեկնաբանություններ են լինում, բայց կարծում եմ հերթական ընտրություններն են, նորմալ ընտրություններ են լինելու, գյումրեցիներն ընտրելու են իրենց քաղաապետին։ Բոլորի հետ էլ բանակցություն կա, բացիկ իշխանությունից։ Իշխանության հետ կապը չկա երևի 6 տարի խորհրդարանում իմ աշխատանքով այդ փաստն ապացուցել եմ, որ բացառվում է իշխանության հետ համագործակցությունը»,- վստահեցրեց Մարտուն Գրիգորյանը։
