Հայաստանում առողջապահական ծախսերի 79%-ը վճարվում է մեր գրպանից. Աղասի Թավադյան
Հրապարակումներ
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է.
«Գիտե՞ք, որ Հայաստանում առողջապահական ծախսերի 79%-ը վճարվում է մեր գրպանից...
Համեմատության համար՝
ԱՄՆ-ում՝ 20%
Եվրոպայի մեծ մասում՝ 10-20%
Հայաստանում՝ 79%։
Մենք նույն մակարդակի վրա ենք Թուրքմենստանի (79%), Աֆղանստանի (78%) և Նիգերիայի (76%) հետ։
Այս քարտեզը ցույց է տալիս, թե ինչքան են մարդիկ իրենց գրպանից վճարում առողջապահության համար տարբեր երկրներում։
Հետաքրքիրն այն է, որ ԱՄՆ-ում, որտեղ բուժումը շատ ավելի թանկ է քան նույնիսկ Եվրոպայում, մարդիկ ավելի քիչ տոկոս են վճարում իրենց գրպանից։ Պատճառը՝ ապահովագրական համակարգն է։
Սա ցույց է տալիս, թե ինչքան կարևոր է մեր երկրում առողջապահական համակարգի բարեփոխումները և ապահովագրական համակարգի ներդրումը»։
