Թրամփի հայտարարությունը՝ Գրենլանդիայի շուրջ․ ԱՄՆ-ին կտրվի կղզում մշտական վերահսկողության հնարավորություն ՌԴ-ում շարունակվում են խորհրդարանական ընտրությունները․ մասնակցությունը հասել է 30,21%-ի Թրամփ․ ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան համաձայնագիր են կնքել՝ կղզում ԱՄՆ-ի մշտական գործողություններ ապահովելու վերաբերյալ Ցիկլոնը մոտենում է Հայաստանին․ ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղատարափ անձրևներ ՄՔԾ-ն 2 օր կաշխատի․ քաղաքացիներին կոչ են անում նախապես ճշտել ընտրատեղամասը Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ «Հրապարակ»․ Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել Անկախության օրվա միջոցառումների պատճառով Երևանում երթևեկության լուրջ սահմանափակումներ կլինեն «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը «2023-ի Արցախի օկուպացիան պատահական չէր»․ Աբրահամյանի ուշագրավ հայտարարությունը Սևանա լճի վրա պտտահողմ է դիտվել «Փաստ». Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը 

Գիտուժը հայտնում է իր խիստ անհամաձայնությունը կառավարության որոշմանը

Քաղաքական

Գիտուժ նախաձեռնությունը հայտնում է իր խիստ անհամաձայնությունը ԳՀՓՄ (գիտահետազոտական և փորձարարական մշակումներ) աշխատանքները որպես այդպիսին որակող մասնագիտական հանձնաժողով ձևավորելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի որոշ դրույթների վերաբերյալ։

Չնայած մասնավոր ԳՀՓՄ զարգացմանն ուղղված պետական աջակցությունը պարտադիր և ողջունելի քայլ է, այնուամենայնիվ, առկա են մի շարք հիմնարար խնդիրներ՝ ինչպես գործընթացի, այնպես էլ առաջարկվող կառուցվածքային լուծումների առումով։

Գործընթացի հետ կապված մտահոգություններ

ՀՀ կառավարության գործելաոճը՝ թե՛ օրենսդրական փոփոխությունների, թե՛ առկա կարգավորման մշակման փուլերում, խնդրահարույց է եղել։ Չնայած ՀՀ վարչապետի մոտ կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությանը, կառավարությունը չի ապահովել մասնավոր հատվածի շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը գործընթացի սկզբնական փուլում և դրա փոխարեն քննարկման է ներկայացրել արդեն պատրաստի նախագծեր։ Մենք գնահատում ենք ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ ընթացող քննարկումները և նրանց պատրաստակամությունը լսելու մեր դիտարկումները, սակայն առկա ձևաչափերը չեն ապահովում փաստարկված դիրքորոշման ներկայացման և որոշումների վրա իրական ազդեցություն ունենալու արդյունավետ հնարավորություն։

Նման գործընթացը խոչընդոտում է բովանդակային երկխոսությանը և սահմանափակում է բանիմաց շահառուների ներգրավման հնարավորությունները։ Այս մասին են վկայում նաև գործարար համայնքի ներկայացուցիչների արտահայտած հանրային դիրքորոշումները։

Կառուցվածքային և ինստիտուցիոնալ մտահոգություններ

Պետական ԳՀՓՄ քաղաքականությունը չի կարող իրագործվել միայն մեկ նախարարության սահմանափակ մանդատի շրջանակում։

Մենք մշտապես ընդգծել ենք, որ անհրաժեշտ է ԿԳՄՍ նախարարությունից դուրս զարգացնել պետական ինստիտուցիոնալ կարողությունները՝ խթանելու արդյունաբերական ԳՀՓՄ-ն և ապահովելու պետության հնարավորությունը պատվիրակելու կիրառական հետազոտություններ ու փորձարարական մշակումներ՝ իր անվտանգության բազմաշերտ մարտահրավերները հաղթահարելու համար։

Սակայն ներկայիս առաջարկը ներառում է դրույթներ, որոնք հակասում են այս ռազմավարական նպատակին։

Մասնավորապես, մեր հետևողական և փաստարկված առաջարկները՝ հիմնված միջազգային փորձի և ՀՀ օրենսդրության վրա, անտեսվել են։ Նախատեսվում է, որ Հանձնաժողովի եզրակացությունները կհաստատի ԿԳՄՍ նախարարը, իսկ նախագահությունն ու քարտուղարությունը կվերապահվեն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին։ Այս կառուցվածքը ԿԳՄՍ նախարարության լիազորությունների շրջանակում կենտրոնացնում է պետական ԳՀՓՄ քաղաքականության հետ առնչվող լրացուցիչ գործառույթներ, ինչը չի համապատասխանում արդյունաբերական ԳՀՓՄ-ի զարգացման պահանջներին։

Առաջարկներ

  1. Կարճաժամկետ գործողություններ՝ ԳՀՓՄ խթանման հրատապության պայմաններում

Մասնավոր ԳՀՓՄ խթանման առաջնային պատասխանատվությունը պետք է կրի ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կամ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։

Եթե ժամանակային սահմանափակումների պատճառով գործընթացը սկզբնական փուլում կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարությունում, ապա կառավարության որոշմամբ պետք է հստակ սահմանվի այդ մեխանիզմների փոխանցման վերջնաժամկետը (առավելագույնը 6 ամսվա ընթացքում)։ Բանավոր խոստումները բավարար չեն. անհրաժեշտ է իրավական հստակ ձևակերպում։

  1. Միջնաժամկետ գործողություններ. Կարգավորման բովանդակության անհապաղ վերանայում

Վերսկսել ընթացիկ կարգավորման քննարկման գործընթացը՝ ապահովելով բովանդակային համագործակցություն շահագրգիռ կողմերի հետ մինչև նախագծի վերջնական ընդունումը։

  1. Երկարաժամկետ տեսլական. Նախաձեռնել ԳՀՓՄ-ի զարգացմանը վերաբերող օրենսդրության և պետական քաղաքականության համապարփակ վերանայում

Պետական ռազմավարության մշակման շրջանակում ապահովել շահագրգիռ կողմերի ակտիվ ներգրավվածությունը։

Մենք բաց ենք կառուցողական երկխոսության համար և պատրաստ ենք մեր փորձառությամբ աջակցել ԳՀՓՄ զարգացման ինստիտուցիոնալ համակարգի մշակմանը։

Գիտուժ նախաձեռնությունը հավատարիմ է իր առաքելությանը՝ հզորացնել Հայաստանը գիտության և տեխնոլոգիաների միջոցով։ Այս առաքելության շրջանակում մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ Հայաստանի կարիքներից և նպատակներից բխող կայուն և արդյունավետ գիտահետազոտական և նորարարական համակարգ ձևավորելու համար։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուբիո. Գրենլանդիայի գործարքը ապահովում է ԱՄՆ շահերը ԱրկտիկայումԹրամփի հայտարարությունը՝ Գրենլանդիայի շուրջ․ ԱՄՆ-ին կտրվի կղզում մշտական վերահսկողության հնարավորությունՌԴ-ում շարունակվում են խորհրդարանական ընտրությունները․ մասնակցությունը հասել է 30,21%-իԹրամփ․ ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան համաձայնագիր են կնքել՝ կղզում ԱՄՆ-ի մշտական գործողություններ ապահովելու վերաբերյալՑիկլոնը մոտենում է Հայաստանին․ ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղատարափ անձրևներՄՔԾ-ն 2 օր կաշխատի․ քաղաքացիներին կոչ են անում նախապես ճշտել ընտրատեղամասըԱրցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ«Հրապարակ»․ Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել Անկախության օրվա միջոցառումների պատճառով Երևանում երթևեկության լուրջ սահմանափակումներ կլինեն«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը «2023-ի Արցախի օկուպացիան պատահական չէր»․ Աբրահամյանի ուշագրավ հայտարարությունըՍևանա լճի վրա պտտահողմ է դիտվել«Փաստ». Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը ԱՄՆ-ին կոշտ զգուշացում Փհենյանից․ Հյուսիսային Կորեան ուժեղացնում է միջուկային զինանոցը (տեսանյութ) «Ժողովուրդ». Գրատախտակի գնացած Արաքսյա Վարդանյանը ծանր վիճակում է․ նա արտասվում էր «Հրապարակ»․ Գինարբուք՝ խորհրդարանում «Փաստ». «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով «Հրապարակ»․ Սեքսիստ Թագուհին «Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել «Փաստ». ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում Ի՞նչ հագնել 2027 թվականի Նոր տարում. ի՞նչը կհավանի տարվա տանտիրուհին՝ Կարմիր Կրակե Այծը Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր Կյանքից հեռացել է Տիգրան Մկրտչյանը Սրտաբանը ներկայացրել է արյան ճնշումը իջեցնող 10 լավագույն սննդամթերքները Բժիշկը նախազգուշացնում է լույսը միացրած քնելու վտանգների մասին Հայաստանը մտադիր է Չեխիայից ռազմական ինքնաթիռներ գնել. Praise the Steph Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից Հակառակ դեպքում մենք էլ ստիպված կլինենք պատասխանել․ ՊուտինՍարո Թովմասյանի մայրը հիվանդանոցում է․ երգիչը լուսանկար է հրապարակել Պարենի համաշխարհային գները հասել են 2022 թվականի վերջից ի վեր առավելագույնին Հայտնաբերվել է բրոնզի դարի հսկայական ամրոց, որը վերափոխում է Աֆրիկայի պատմությունըՊայթյուն ռազմաբազայում․ արտակարգ իրավիճակ Շվեդիայում Սպառնալիքները չեն նվազում․ Պուտինը զգուշացրել է Երևանի և Բելգրադի միջև կգործարկվի ուղիղ ավիաչվերթ 5 մլն դոլար տվել են մի նախագծի համար, որի հետ կապված կոռուպցիոն գործարք կա․ Զարոկյան (տեսանյութ) Գնչուական հորոսկոպի այս նշանները բոլորից առաջ են. ո՞վ կդառնա հսկայական հարստության տեր Երեւանում 36-ամյա օտարերկրացի կինը փորձել է ինքնասպшնություն գործել Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия» TRIPP-ը՝ Հայաստանի ինքնիշխանության հաշվին. Մոսկվան սպառնում է Լոնդոնին՝ պատասխան կլինի (տեսանյութ) Անկախության տոնի առթիվ պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմը պարգեւավճար կստանան ԹՐԻՓՓ-ը խաղաղության ճանապարհ չէ, այլ ական՝ ամբողջ ՀՀ-ի համար․ Բադալյան (տեսանյութ) Մահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհին Վարչական դատարանը բավարարել է Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի հայցը. Արա ԶոհրաբյանՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Չալաբյան (տեսանյութ) ԱՀԿ-ն զգուշացրել է մինչև 2030 թվականը ամբողջ աշխարհում բժիշկների սուր պակասի վտանգի մասինՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Վատիկանը չի բացառել Հռոմի պապ Լևոն XIV-ի և ԵՄ առաջնորդների միջև հանդիպման հնարավորությունըՀայաստանին պատասխան է սպասվում․ Գալուզին Առաջատար դիրքում ենք․ Պուտինը՝ եզակի զենքեր արտադրելու մասին Գերմանիայում արտադրողների գների աճը մեկ ամսում զգալիորեն արագացել է
Ամենադիտված