Իրանն ակնկալում է ԱՄՆ-ի ճնշումը հաղթահարել՝ Ռուսաստանի և Չինաստանի հետ համագործակցելով
Իրան
Իրանը կկարողանա հաղթահարել ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի առավելագույն ճնշման քաղաքականության պատճառով առաջացած տնտեսական դժվարությունները՝ ստանալով Ռուսաստանի և Չինաստանի աջակցությունը։ Նման կարծիք է հայտնել Մեջլիսի Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Ահմադ Բախշայեշ Արդեստանին, գրում է Euromedia24-ը։
«Նույնիսկ ԱՄՆ-ի առավելագույն ճնշման ներքո մենք կարող ենք որոշ տնտեսական խնդիրներ լուծել՝ շփվելով Ռուսաստանի, Չինաստանի և հարևան երկրների հետ մինչև Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը», - ասել է նա Didban Iran-ին տված հարցազրույցում։
Իրանցի խորհրդարանականի խոսքով՝ ամերիկյան նախագահի առավելագույն ճնշման քաղաքականությունը նպատակ ունի «զինաթափել Իրանին», նրան զրկել հրթիռային զինանոցից և թուլացնել տնտեսությունը։
