Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը շախմատի միջազգային մրցաշարում զբաղեցրել են 2-րդ և 3-րդ հորիզոնականները
Սպորտ
Հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը Ուզբեկստանում անցկացված «Al-Beruniy» շախմատի միջազգային շրջանային մրցաշարում համապատասխանաբար զբաղեցրել են 2-րդ և 3-րդ հորիզոնականները:
Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը, մրցաշարի ընթացքում չկրելով ոչ մի պարտություն, 9 հնարավորից վաստակել են 6 միավոր:
Մրցաշարի հաղթող է դարձել ուզբեկ գրոսմայստեր Մուխիդին Մադամինովը, ով վաստակել է 6.5 միավոր:
