Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին է Մակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց Չինաստանում մոտեցող թայֆունի պատճառով տարհանվել է ավելի քան 340,000 մարդ Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա Այս մեկ սխալը քանդում է հազարավոր ամուսնություններ Ծանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոնները «Իմ կյանքը ամբողջությամբ փոխվեց». ինչ է պատմում «Կարգին սերիալ»-ից հայտնի Արամիկը՝ Արեգ Գալոյանը սիթքոմի մասին Զրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն Ինչու է ձմերուկը համարվում բնական «մաքրող» մթերք «Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներ Հայկական մեռնող տնտեսությունն ու դրա հետևանքները․ տնտեսագետի մեկնաբանությունը Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է Բաքու 

Ըստ ԲԴԽ-ի՝ 5-ը 10-ի մեծամասնությունն է. Արթուր Ստեփանյանի դիմումը ՍԴ-ն վարույթ է ընդունել

Իրավունք

2024 թ․ հուլիսի 9-ին Բարձրագույն դատական խորհուրդը՝ Կարեն Անդրեասյանի նախագահությամբ, էական կարգապահական խախտման հիմքով դադարեցրել էր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները։ Դատավորի նկատմամբ վարույթը հարուցվել էր ՀՀ արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի կողմից։ Դատավորին վերագրվել է դատավարական ժամկետի խախտում, որը, ըստ վարույթ հարուցող մարմնի, հանգեցրել է ինչպես դատավարական իրավունքի նորմի, այնպես էլ՝ դատավորի վարքագծի կանոնի խախտման։ Արթուր Ստեփանյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ խնդրելով ՀՀ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի մի շարք հոդվածներ ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածներին հակասող ու անվավեր ճանաչել։ Մասնավորապես, դատավորը խնդրել է Դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը ճանաչել ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածին հակասող և անվավեր՝ հաշվի առնելով նշված դրույթին տրված մեկնաբանությունը, համաձայն որի՝ դատարանների գերծանրաբեռնվածությամբ և այլ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված դատավորի կողմից ողջամիտ ժամկետում գործը քննելու և լուծելու դատավարական պահանջի խախտումը դատավորի կարգավիճակի հետ ոչ համատեղելի է և պետք է հանգեցնի լիազորությունների դադարեցում կարգապահական տույժի կիրառման։

Արթուր Ստեփանյանը վիճարկել է նաև ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի և 63-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների հակասահմանադրական մեկնաբանությունը, համաձայն որի՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու Բարձրագույն դատական խորհրդի որոշումն ընդունվում է առանց հաշվարկելու դատական նիստին մասնակցած խորհրդի անդամների ձայները: 

ԲԴԽ -ի՝ 2024 թ. հունիսի 11-ի որոշմամբ նշանակվել էր դատական նիստ, հունիսի 17-ին կայացած  դատական նիստին մասնակցել են Խորհրդի բոլոր անդամները։ Դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԲԴԽ-61-Ո-Կ-8 որոշմանը կողմ են քվեարկել Խորհրդի 5 անդամ՝ Ա․Դանիելյանը, Կ․Թումանյանը, Ե․Թումանյանցը, Հ․Գրիգորյանը, Կ․Անդրեասյանը, 3 անդամ՝ Ա․Աթաբեկյանը, Էդ․Հովհաննիսյանը, Մ․ Համբարձումյանը, հայտնել են հատուկ կարծիք, իսկ մյուս 2 անդամների՝ Ք․Մկոյանի և Վ․Քոչարյանի քվեարկության վերաբերյալ տեղեկություններ առկա չեն։ Մինչդեռ, կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման համար անհրաժեշտ էր Խորհրդի անդամների ձայների մեծամասնությունը, այսինքն, Խորհրդի անդամների առնվազն 6 ձայն, սակայն դատավորի լիազորությունները դադարեցվել են 5 ձայնով։

Սահմանադրական դատարանում բարձրացվել է նաև Դատական օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հակասահմանադրականությունը՝ նկատի ունենալով, որ «դատական իշխանությունը վարկաբեկող», «դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ» ձևակերպումներն ընդհանրական են, չեն բավարարում իրավական որոշակիության ու կանխատեսելիության չափանիշներին, և հանգեցնում են կամայականությունների։   

Սահմանադրական դատարանը Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի մի շարք դրույթների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ Արթուր Ստեփանյանի դիմումն ընդունել է քննության:  

Գործի դատաքննությունը կսկսվի 2025 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 11:00-ին, այն անցկացվելու է գրավոր ընթացակարգով, իսկ պատասխանող կողմ ներգրավվել է Ազգային ժողովը: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը հուլիսի 26-ին էՄակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն ՍուրենյանցՉինաստանում մոտեցող թայֆունի պատճառով տարհանվել է ավելի քան 340,000 մարդՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաԱյս մեկ սխալը քանդում է հազարավոր ամուսնություններԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոնները«Իմ կյանքը ամբողջությամբ փոխվեց». ինչ է պատմում «Կարգին սերիալ»-ից հայտնի Արամիկը՝ Արեգ Գալոյանը սիթքոմի մասինԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ ՄակրոնԻնչու է ձմերուկը համարվում բնական «մաքրող» մթերք«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական մեռնող տնտեսությունն ու դրա հետևանքները․ տնտեսագետի մեկնաբանությունըՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից«Շնորհակալ եմ յուրաքանչյուր փորձության համար». Արմենչիկի կնոջ գրառումը՝ ծննդյան օրվա առթիվՓաշինյանն իրեն զոհասեղանին դրեց, դրա պատճառով էլ հաջողեց 2018թ-ին. Հայկ Դերզյան (տեսանյութ)Հայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՎենեսուելան հայտարարել է Միջազգային քրեական դատարանից վերջնական դուրս գալու մասին«Արսենալը» դիտարկում է «Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորին ձեռք բերելու հնարավորությունը«Չինական մեծ պատի» նմանակո՞ւմ․ Թրամփը կրկին զարմացրել է հրապարակմամբՀնդիկ նախարարը հրաժարական է տվել լայնածավալ բողոքների ֆոնինԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչումՌուսաստանից բենզինի արտահանման արգելքը կերկարաձգվի մինչև տարեվերջ․ Ալեքսանդր ՆովակՈւկրաինայի հարվածը՝ ոչ միայն Ռուսաստանի, այլև ԱՄՆ-ի դեմ էր. ՊեսկովՏոկաևի անսպասելի հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցերԻլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ53-ամյա տղամարդուն երեք հոգով «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծeծի են ենթարկելԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը (տեսանյութ)Արտաշատում ջրանջատում կլինիԻրանը միգրացիոն ուղիներով գործակալներ է ուղարկում Մեծ Բրիտանիա. The TelegraphԱյս պшտերազմը պետք է դադարեցվի. հստակ ուղերձ՝ ՊուտինինԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնՓաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացըԻմ 2 ընկերները՝ Ծառուկյանն ու Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. քաղաքագետՎրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերումՎրաստանում հետաքննություն է սկսել էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների առնչությամբԻրանի հայկական համայնքը զորակցություն է հայտնել Գագիկ ԾառուկյանինԱզատ մարդ կարելի է լինել ու մնալ նաև բերդի 3 մետրանոց խցում, ինչպես Ռուբենն ու Արմենը․ ԶոհրաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը ԱՄՆ-ի կոչը Ադրբեջանին՝ հայ գերիներին ազատելու վերաբերյալ. ԱՄՆ-ն պատրաստ է հզոր հարված հասցնել Իրանին2026-ի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է. ՊետրոսյանԶախարովան Բեն Լադենի հետ է համեմատել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարինԻսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կանԳրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ ենԱվելի քան մեկդարյա գաղտնիք. բացահայտվել են Մեսսիի բրազիլական արմատներըՍևանի ողբերգական միջադեպի գործով դատավճռի վերդիկտը հրապարակվել էՄարդու սիրտը կյանքի ընթացքում կարող է բաբախել ավելի քան 2,5 միլիարդ անգամ․բավարար քունը սրտի առողջության համար Ռուսաստանի դեսպանը Նորվեգիային մեղադրել է Արկտիկայում լարվածության սրման մեջՌոդրին մնում է առանցքային հարցը․ ինչպես է Մանչեսթեր Սիթին պատրաստվում նոր դարաշրջանին Մարեսկոյի գլխավորությամբ․ BBC Sport
Ամենադիտված