Մտահոգիչ է ԳՇ պետի և նրա խորհրդական Կամո Վարդանյանի լռությունը. նրանք հանդուրժում են ՊԲ-ի նկատմամբ անարգանքը. Աբրահամյան
Քաղաքական
Եթե Պաշտպանության բանակը մարտական խնդիրներ լուծած չլիներ, ապա այս տեսանկյունից տարօրինակ է, որ ՊԲ հրամանատարական կազմի մեծ թվով ներկայացուցիչներ ծառայությունը շարունակում են Պաշտպանության նախարարությունում կամ ԶՈՒ ԳՇ-ում։ Եթե այդ մարդիկ կռիվ չեն վարել, մարտական խնդիր չեն լուծել, եթե այդ մարդիկ քրեորեն պատժելի որևէ գործողություն են արել, ապա ինչպե՞ս են այսօր բարձր պաշտոններ զբաղեցնում ԶՈՒ ղեկավար կազմում։ Այս մասին ԱԺ-ում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ մտահոգություն հայտնելով ԳՇ պետի խորհրդական Կամո Վարդանյանի լռության վերաբերյալ՝ կապված արցախցիների չկռվելու, չպայքարելու մասին հայտարարությունների հետ։
«Մի մարդ, ով անցել է Պաշտպանության բանակի բովով։ Նրանք այսօր հանդուրժում են ՊԲ-ի, նրա մարտիկների, հրամանատարների, կամավորների, զինծառայողների նկատմամաբ անարգանքը»,- նշեց պատգամավորը։
