Լրացրու հայտարարագիրդ՝ հետ ստացիր երեխայի դասագրքերի վարձավճարը. Սիսակ Գաբրիելյան
Քաղաքական
Լրացրու հայտարարագիրդ՝ հետ ստացիր երեխայի դասագրքերի վարձավճարը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ մանրամասնելով.
«ՀՀ կառավարության որոշմամբ՝ հայտարարագիր ներկայացնող ընտանիքի երեխաների դպրոցական դասագրքերի վարձավճարները հետ կվերադարձվեն: Այս գումարի հետվերադարձի համար որևէ վճարման փաստաթուղթ ներկայացնելու կարիք չի լինի, գումարը ավտոմատ կերպով կփոխանցվի հայտարարագիր ներկայացրած ծնողի բանկային հաշվեհամարին, մինչև 3 հազար դրամ յուրաքանչյուր երեխայի համար»։
