Հայտնի է՝ երբ տեղի կունենան Գյումրիի և Փարաքարի ավագանու արտահերթ ընտրությունները
Քաղաքական
Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան 2025 թվականի մարտի 30-ին: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԸՀ–ից։
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հանձնաժողովի հունվարի 20-ի որոշմամբ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրությունները նշանակվել են 2025 թվականի մարտի 30-ին»,– ասված է հաղորդագրության մեջ:
