Գիտության ոլորտում զբաղված քաղաքացիներն իրենց աշխատանքով ստանում են արժանավայել վարձատրություն․ նախարար

«ԵՊՀ-ի ամբիոնի վարիչի ընտրության մրցույթում միայն մեկ թեկնածու է, որը թամադա էլ է աշխատում։ Ի՞նչ եք անում այս ոլորտում, որպեսզի արժանավույնս գնահատվեն գիտության ոլորտի ներկայացուցիչները»,– նման հարց լրագրողն ուղղեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, ով, ի պատասխան, արձագանքեց․ «Այս պահին պետությունը ստեղծել է բոլոր հնարավորությունները, որպեսզի մեր գիտության ոլորտում զբաղված քաղաքացիներն իրենց աշխատանքով ստանան արժանավայել վարձատրություն»։
Նրա խոսքով՝ այս տարվանից գիտաշխատողների բազային վարձատրույթունն ավելացել է 100-ից 300 %-ով:
«Մենք տալիս ենք նաև բազմաթիվ դրամաշնորհների մասնակցելու, դրանցից օգտվելու հնարավորություն: Հենց ԵՊՀ-ում մենք ունենք գիտաշխատողներ, որոնց վարձատրությունը շատ ավելին է, քան պետական բարձրաստիճան պաշտոնյաներինը՝ հենց իրենց աշխատանքի շնորհիվ: Այս պահին բնագիտական ոլորտի գիտաշխատողներն են, որ ավելի ակտիվ են»,- ասաց նախարարը:
