Չի բացառվում, որ Բաքվին թույլ տան բեռնափոխադրումներ կատարել Հայաստանով՝ առանց ստուգումների. Մանուկյան
Քաղաքական
Չի բացառվում, որ Հայաստանի կառավարությունը Ադրբեջանին առաջարկել է ապրանքներ տեղափոխել իր տարածքով առանց ստուգումների։ Այս մասին փետրվարի 13-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտնել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։
«Վերջերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հայտարարությունն արեց։ Իշխանությունները, մասնավորապես, առաջարկ են արել Ադրբեջանին, որից ինքը՝ Ադրբեջանն, ըստ իրենց, չէր կարող հրաժարվել։ Ի՞նչ է դա նշանակում։ Երկու օր առաջ Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը նույնպես խոսել է ադրբեջանական ապրանքների անխափան փոխադրումների մասին։ Երբ նրանք բացահայտ ասեն, թե ինչի մասին են բանակցում, ինչ են խոստացել բանավոր, օբյեկտիվորեն հնարավոր կլինի պատկերացնել, թե ինչի մասին են խոսում»,- ասել է Մանուկյանը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու