Գայի պողոտայում բախվել են «Mercedes» ու «Nissan». կան վիրավորներ
Արտակարգ Պատահար
Այսօր՝ փետրվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:10-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են 43-ամյա Ա. Զախարյանի վարած «Mercedes» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Ս. Շահինյանի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու