Տարեցն իր թոշակն ամբողջությամբ պետք է վճարի գույքահարկ, որպեսզի կարողանա ապրել կենտրոնի իր բնակարանում. Թադևոս Ավետիսյան (տեսանյութ)
Տեսանյութեր«Հարգելի քաղաքացինե՛ր, ձեզ ստում են, երբ ասում են, թե բարձր գույքահարկը հարստացնում է քաղաքացուն»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Նա բերեց կենտորնում 3-սենյականոց բնակարանում ապրող տարեցների օրինակը՝ նշելով, որ 2024 թվականին նրանք վճարում էին 300 հազար դրամ գույքահարկ, 2025 թվականին վճարելու են 450 հազար դրամ, իսկ 2026 թվականին՝ 600 հազար դրամ։
Ավետիսյանը նշեց, որ գույքահարկի գումարը կապ չունի բնակարանի արժեքի հետ, ինչպես նշում էր Փաշինյանը, քանի որ երեք տարվա ընթացքում տան արժեքը կրկնակի չի բարձացել, իսկ գույքահարկի բազայումը բնակարանների շուկայականին մոտարկված արժեքները չեն, քանի որ նույն իշխանություններն են խոստովանել, որ այդտեղ էլ կան էական շեղումներ։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)