Բրիտանուհին հազվագյուտ բազմագույն արարած է հայտնաբերել լողափին
Այլ
Բրիտանուհին Քորնուոլ կոմսության ափերին հայտնաբերել է Babakina anadoni տեսակի հազվագյուտ ծովային փափկամարմին: Այս մասին գրում է What's the Jam-ը։
Բազմագույն արարածին Քեթի Մեգսը գտել է Պենզանս նավահանգստային քաղաքի ջրերում։
Բրիտանուհու հրապարակած կադրերում պատկերված է բթամատից էլ փոքր արարած։ Babakina anadoni-ին անվանում են ծովի ծիծածանային փափկամարմին, քանի որ նրա մարմինը վարդագույն կամ մանուշակագույն գույն ունի, իսկ ելուստները կարող են լինել մանուշակագույն, վարդագույն, կապույտ և սպիտակ:
