Պարեկները ձերբակալել են օրինախախտին․ 34-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է ատրճանակ
Իրավունք
Փետրվարի 13-ի գիշերը՝ ժամը 1:30-ի սահմաններում, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ 34-ամյա մի տղամարդ զենքը ձեռքին, ալկոհոլի ազդեցության տակ վիճաբանում է ընտանիքի անդամների հետ։
Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած Երևանի պարեկները զենք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալել ու Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել 34-ամյա տղամարդուն: Նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:»,- ասված է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ