ՌԴ-ն և Իրանը տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում նույն մոտեցումներն ունեն. Զախարովա

Ռուսաստանն ու Իրանը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում նույն մոտեցումներն ունեն։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հայտարարությունը, որ միայն Հայաստանն ու Իրանն են, որ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցում միատեսակ են մտածում։
«Դա հաստատված է Ռուսաստանի և Իրանի միջև 2025 թվականի հունվարի 17-ին Մոսկվայում ստորագրված համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրում։ Կողմերը նպաստում են հարակից տարածաշրջաններում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խաղաղության և անվտանգության պահպանմանը»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով հաղորդակցությունների ապաշրջափակման հիմնական սկզբունքը պետությունների ինքնիշխանության և իրավազորության պահպանումն է իրենց տարածքով անցնող երթուղիների նկատմամբ։
«Այս պայմանը հավանության է արժանացել և Բաքվի, և Երևանի կողմից։ Ցավոք, խմբի աշխատանքը հայկական կողմի դիրքորոշման պատճառով սառեցված է», - ասել Է Զախարովան։
