Սուրբ Սարգսի տոնն ազդարարեց սեր ու ջերմություն փոխանցել միմյանց
Հասարակություն
Արագածոտնի թեմի Երիտասարդաց միության անդամները Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և թեմի հոգևորականների հետ միասին նշեցին Սուրբ Սարգսի տոնը։
Սրբազան Հայրը, հանդիպման ընթացքում իր օրհնության խոսքը փոխանցեց երիտասարդներին, կարևորելով յուրաքանչյուրի դերը իրենց համայնքում երիտասարդաց միությունների առավել հզորացման և եկեղեցանպաստ գործունեության համար։
Սիրելի երիտասարդներ շարունակեք նույն ջերմությամբ վարակել ձեր շրջապատին, որպես քրիստոնյաներ և Սուրբ Սարգսի բարեխոսությամբ ճախրեք ձեր երազանքների հետևից, հիշելով. «Սեր ոչ երբեք անկանի» (Ա Կորնթ. 13:8):
