Սրտաբանը հայտնաբերել է սրտի կաթվածի նշաններ, որոնք ի հայտ են գալիս դեպքից մի քանի ամիս առաջ Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էր Սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը 

Կոնդ․ նոր աղմուկ և հին մեղադրանքներ Բաքվից

Հասարակություն
«Գեղարդ» հիմնադրամ․ Ռուսաստանցի բլոգեր, ճանապարհորդ Մաքս Վերնիկը մոտ մեկ ամիս առաջ յութուբյան իր ալիքում տեսանյութ է հրապարակել՝ «Երևան․ Կոնդ հնագույն թաղամասը և պարսկական մզկիթը» վերնագրով։ Շաբաթներ անց՝ տեսանյութը հայտնվել է ադրբեջանական մեդիայի ուշադրության կենտրոնում։ Աղմուկի առիթը Թափաբաշի կամ Աբաս Ղուլի խանի՝ նախկինում մզկիթ եղած շինությունն է։

«Արևմտյան Ադրբեջանի համայնքը», ադրբեջանական լրատվամիջոցներն աղմուկ են բարձրացրել՝ հայերին մեղադրելով «ադրբեջանական մզկիթը» ոչնչացնելու մեջ, վրդովմունք հայտնելով, որ «տարածքի հայ սեփականատերն այնտեղ ռեստորան ունի, որտեղ անգամ գինի է մատուցվում»։ Թեման շարունակել է Իրանում Ադրբեջանի դեսպանը՝ փորձելով հակահայկական տրամադրություններ գրգռել․ «Հայաստանն անհարգալից վերաբերմունք է ցույց տալիս Երևանում գտնվող ադրբեջանական մզկիթի նկատմամբ՝ զբոսաշրջիկներին սպիրտային խմիչքներ առաջարկելով»։

Այս ամբողջ աղմուկն ուղեկցվում է Երևան քաղաքի և Կոնդ թաղամասի ադրբեջանական լինելու կեղծ պնդումներով։

 Վառ երևակայություն է պետք ունենալ այդ և Երևանում նախկինում եղած մզկիթներն ադրբեջանական անվանելու համար։ Մյուս կողմից՝ դա ամբողջությամբ տեղավորվում է պատմական, կրոնական, մշակութային արժեքներն ու շինությունները յուրացնելու ադրբեջանական պետական քաղաքականության և Հայաստանի հանդեպ ապօրինի պահանջներ ներկայացնելու ռազմավարության մեջ։

Թափաբաշի և մի շարք այլ մզկիթներ կառուցվել են, երբ Երևանը պարսկական տիրապետության տակ էր․ դրանք շիայական, պարսկական մզկիթներ են և որևէ կապ չունեն ադրբեջանական մշակույթի հետ։

Մզկիթի վերաբերյալ շատ տեղեկություններ չկան։ 2022 թվականին հրատարակված «Երևանի քաղաքաշինության առանձնահատկությունները պարսկական տիրապետության շրջանում» հոդվածում Թափաբաշի մզկիթի վերաբերյալ նշված է․ «Կոնդի (Թափաբաշի) մզկիթը հիմնվել է 1687 թվականին, Երևանում, մասնակի պահպանվածներից է, այժմ օգտագործվում է որպես բնակելի տուն։ Հայտնի է նաև Աբաս Ղուլի խանի մզկիթ անունով։ Կոնդի մզկիթն ունեցել է երկու գմբեթ՝ մեծ ու փոքր։ Ունեցել է շքաղյուսներով երեսպատում` ռոմբաձև զարդապատկերներով: Մզկիթն ամբողջությամբ աղյուսաշեն էր:»։

Ադրբեջանական քարոզչական ռեսուրսներից մեկում ևս անդրադարձ կա մզկիթին, որտեղ այն չի նշվում որպես ադրբեջանական։ Ադրբեջանցի չի հիշատակվում նաև Աբաս Ղուլի խանը։

Ադրբեջանական իշխանությունների քարոզչական գործիքակազմում լայնորեն օգտագործվում են հայելային մեղադրանքներն ու գործողությունները։

Հայկական կողմը, նաև միջազգային լրատվամիջոցները, հասարակական կազմակերպությունները բազմաթիվ ապացույցներն են ներկայացրել, թե ինչպես է Ադրբեջանն Արցախում ոչնչացնում հայկական հոգևոր մշակութային ժառանգությունը կամ բռնայուրացնում այն՝ անվանելով աղվանական և ադրբեջանական։ Վերջին տարիներին Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամ, Բերձորի Սուրբ Համբարձման և այլ եկեղեցիներ, ոչնչացրել է գերեզմանոցներ։ Ադրբեջանական վանդալիզմի ամենացայտուն օրինակներից է հայկական խաչքարադաշտի ոչնչացումը Նախիջևանում։ Այս և այլ հարցերով հայկական կողմը բազմիցս դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին և միջազգային այլ կառույցների։

Ադրբեջանը հաճախ կեղծ մեղադրանքներ է ներկայացնում Հայաստանի դեմ։ Կոնդի մզկիթի վերաբերյալ «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության հայտարարության մեջ նշվում է․ «․․․ հայկական կողմից ադրբեջանական մշակութային հուշարձանների ոչնչացումը միջազգային իրավունքի խախտում է՝ ներառյալ 1954 թվականի Հաագայի կոնվենցիան, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան որոշումները․․․։ Կոչ ենք անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին և այլ միջազգային կազմակերպություններին հրատապ քայլեր ձեռնարկել, ճնշում գործադրել Հայաստանի վրա․․․»։

Ամերիկացի գիտնական, իրավագետ Քենեթ Մարկուսն իր աշխատանքներից մեկում քննարկում է «հայելային մեղադրանք» եզրույթը։ Մարկուսը նշում է․ «հայելային մեղադրանքի հիմնական միտքը շատ պարզ է՝ պրոպագանդիստները թշնամուն վերագրում են այն, ինչ իրենք են պատրաստվում անել»։ Այն հռետորական տեխնիկա է, որով կողմերից մեկը մյուսին կեղծ մեղադրանքներ է ներկայացնում այն ամենի մեջ, ինչ ինքը պատրաստվում է անել։ Քենեթ Մարկուսը նշում է․ «ապացուցված է, որ հայելային մեղադրանքը ցեղասպանություն նախաձեռնողների ձեռքում առանցքային մեխանիզմներից մեկն է ցեղասպանություն իրականացնելու գործում»։  

Ադրբեջանը «հայելային մեղադրանքը» կիրառել է պատերազմ սկսելու, Արցախը հայաթափելու, մշակութային ցեղասպանություն իրականացնելու համար։ Բաքուն հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը քողարկելու համար սկսում է աղաղակել ու մեղադրել Հայաստանին՝ ադրբեջանական մտացածին օբյեկտներ ոչնչացնելու մեջ։

Հայկական կողմին ադրբեջանական մզկիթ ոչնչացնելու մեջ մեղադրող Բաքուն շատ հաճախ հոգատար վերաբերմունք չի դրսևորում իր տարածքում գտնվող մզկիթների նկատմամբ։ «Գեղարդ» հիմնադրամն անդրադարձել է այս թեմային։ Վերջին տասնամյակների ընթացքում այդ երկրում, տարբեր պատճառաբանություններով, փակվել են բազմաթիվ մզկիթներ, ինչպես օրինակ՝ «Ջումա», «Աբու Բաքր», «Շեհիդլեր», «Լեզգիական», «Ահլ-ալ Սուննի» և այլն։ Քանդել են նաև մի շարք մզկիթներ, այդ թվում՝ Կասպից ծովի ափին՝ «Նավթային քարեր» կոչվող վայրում, Լերիքի շրջանի Փաշթաթյուք գյուղի մզկիթը: 2017 թվականին Ադրբեջանում հասարակական լայն դժգոհություն էր առաջացրել «Հաջը Ջավադ» մզկիթը քանդելու որոշումը: Հասարակական դժգոհությանն ու դիմադրությանը չարժանանալու համար մզկիթը քանդել են գիշերով: Սրան զուգահեռ՝ մի շարք մզկիթներ էլ պարզապես անտերության են մատնված։ Օրինակ՝ Ապշերոնի շրջանի Գորադիլ գյուղի մզկիթն արտաքինից ոչնչով նման չէ մզկիթի, իսկ ներսում չվերանորոգված ու բարձիթողի վիճակ է:

Որոշ մզկիթներ պարզապես փլուզման եզրին են կամ, չգործելու արդյունքում, տարբեր կիրառություններ են ստացել: Օրինակ՝ Նովխանայի «Շահ սուլթան Հուսեյն» մզկիթը կիսավեր վիճակում է: Այն դարձել է թմրամոլների հավաքատեղի: Իսկ մզկիթի շրջակայքի մի մասը վերածվել է աղբավայրի, մյուս մասում էլ կենդանիներ են արածում:

Ամփոփման փոխարեն՝

Այս օրերին, երբ Ադրբեջանում անհիմն աղմուկ են բարձրացրել, պարզ դարձավ, որ ադրբեջանցիներն Արցախի Հադրութի շրջանում ոչնչացրել են Մարիամաձոր գյուղը, որտեղ գտնվում է Սուրբ Մինաս եկեղեցին (1601 թվական)։  

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սրտաբանը հայտնաբերել է սրտի կաթվածի նշաններ, որոնք ի հայտ են գալիս դեպքից մի քանի ամիս առաջ Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էրՍպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն Բելգիայում գազի բալոնի պայթյունը հրդեհ է առաջացրել Սուրբ Ծննդյան տոնավաճառում. Կան տուժածներ«Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին Սևանի ձկնային պաշարների պահպանումը մեր առաջնահերթություններից է. ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները Հայաստանը Պաղեստինին խաղաղություն և բարգավաճում է մաղթել․ Իրանը շնորհակալություն է հայտնել Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 16-ի համար. Խոյերը կձեռնարկեն իրենց նպատակներին հասնելու ուղի, իսկ Առյուծները կստանան արժանի ճանաչում Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը Ողբերգական վթար Պռոշյան համայնքում. 18-ամյա աղջիկը տեղում մահացել է «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Իրանը կրկին ԱՄՆ-ից պահանջել է կատարել համաձայնության հասնելու յոթ պայմանները Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Նոր մանրամասներ են հայտնի դարձել չինացի գործարար կնոջ մասին, որի հետ կապը հանգեցրել է Ջենսեն Հուանգի հրաժարականին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ)
Ամենադիտված