Իրանը կապ է պահպանում Դամասկոսի հետ․ Իրանի հատուկ բանագնաց
Իրան
Իրանի արտգործնախարարի Սիրիայի հարցերով հատուկ բանագնաց Մոհամմադ Ռեզա Ռաուֆ Շեյբանին ասել է, որ Թեհրանը հաղորդագրություններ է ստանում Դամասկոսից, գրում է Mehr-ը։
«Իրանի Իսլամական Հանրապետությունն անուղղակի կապ է պահպանում Դամասկոսի հետ, և մենք նաև հաղորդագրություններ ենք ստանում»,- ասել է Մոհամմադ Ռեզա Ռաուֆ Շեյբանին։
«Մենք ուշադրությամբ հետևում ենք Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին և համապատասխան պահին մեր որոշումը կկայացնենք»,- հավելել է նա։
«Իհարկե, կայունությունն ու խաղաղությունը Սիրիայում մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունեն, և մենք դեմ ենք այս երկրի գործերին օտարերկրյա ցանկացած միջամտության»,- նշել է նա։
Վերահաստատելով Սիրիայի միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ իրենց շարունակական հարգանքն ու հավատարմությունը՝ երկու կողմերն ընդգծել են վերոնշյալ սկզբունքով այդ երկրում կայունություն հաստատելու միջազգային ջանքերի կարևորությունը։
Նրանք նաև ընդգծել են իրենց համոզմունքը, որ Սիրիայի ներքին խնդիրները պետք է լուծվեն սիրիական կողմերի կողմից համապարփակ երկխոսության և բոլոր քաղաքական, էթնիկ և կրոնական հոսանքների մասնակցությամբ։
