Լեգենդար թենիսիստ Անդրե Աղասիի որդին կներկայացնի բեյսբոլի եվրոպական հավաքականը
Սպորտ
Լեգենդար թենիսիստ Անդրե Աղասիի և Շտեֆի Գրաֆի որդին՝ Ջեյդեն Աղասին, ժառանգել է ծնողների մարզական գեները։
Բայց նա նախատեսում է փայլել ոչ թե թենիսում, այլ բեյսբոլում։ Ինչպես հաղորդում է Bild-ը, մարզիկը այս մարզաձեւում դարձել է Գերմանիայի հավաքականի բեյսբոլիստ։
Իրեն մանկուց չի հետաքրքրում թենիսը՝ ի տարբերություն բեյսբոլի, որով միշտ ցանկանում էր զբաղվել։
Այժմ նա ցանկանում է իր ազգանունը հայտնի դարձնել ոչ միայն թենիսի, այլև բեյսբոլի աշխարհում։
Աղբյուրը՝ Armsport.am:
