Հայաստանը «Եվրատեսիլ 2025»-ում կներկայացնի Պարգը
Ժամանց
Հայաստանը «Եվրատեսիլ 2025»-ում կներկայացնի Պարգը։ Այս մասին պարզ դարձավ այսօր՝ փետրվարի 16-ին, «Դեպի Եվրատեսիլ» նախագծի շրջանակում։
Ընտրությունը կատարվել է ժյուրիի եւ հեռուստադիտողի քվեարկության արդյունքում։ Այս տարի հայաստանյան ազգային փուլին մասնակցում էր 12 արտիստ (այդ թվում՝ խմբեր եւ դուետ)։
Պարգը Հայաստանը կներկայացնի «Survivor» երգով, որը ստեղծել է միջազգային ճանաչում ունեցող հեղինակների հետ, նրանց թվում են Thomas G:son-ը եւ Peter Boström-ը՝ շվեդ երգչուհի Լորինի «Tatoo» երգի հեղինակները (երգը հաղթանակ է բերել երգչուհուն «Եվրատեսիլ 2023-ին»):
«Եվրատեսիլ 2025»-ը տեղի է ունենալու մայիսի 13-ին, 15-ին ու 17-ին՝ Շվեյցարիայի Բազել քաղաքում:
