Ձյան մաքրման աշխատանքները միայն Երևանի քաղաքապետարանի պատասխանատվությունը չէ․ Ավինյան
Քաղաքական
Շատ կարևոր է, որ փետրվարի 20-ին կանխատեսվող ձյան տեղումների ժամանակ ամբողջ ծավալով պատրաստ լինենք ձնամաքրման աշխատանքներին: Այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Ձյան մաքրման աշխատանքները միայն Երևանի քաղաքապետարանի պատասխանատվությունը չէ, այդտեղ պատասխանատվության իրենց բաժինն ունեն նաև տնտեսվարողները, համատիրությունները»,– ասաց նա։
Ավինյանի խոսքով՝ փետրվարի 20–ին տեղումներ են լինելու, պետք է հետևել, որ տնտեսվարողներն իրենց բաժին պատասխանատվությունը վերցնեն և իրականացնեն համապատասխան աշխատանքները։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ