Թրամփը կարող է նույնիսկ չկարողանա ավարտել իր նախագահական ժամկետը․ Իրանի ԶՈւ գեներալ
Իրան
Իրանի հասցեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներն ազդեցություն չեն ունենա։ Նման կարծիք է հայտնել Իրանի բանակի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, գեներալ Ահմադ Ռեզա Փուրդաստանը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Թրամփի սպառնալիքները գործնական ազդեցություն չունեն և չեն իրականացվի: Իրանի զինված ուժերը գտնվում են առավելագույն պատրաստվածության մեջ և անհրաժեշտ պաշտպանական միջոցներ են ձեռնարկում հակառակորդին վերահսկելիս»,- գեներալի խոսքերն է մեջբերում Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Նրա խոսքով, «ԱՄՆ-ն այժմ անկումային վիճակում է, պայքարում է տարբեր մարտահրավերների դեմ եւ հակամարտության մեջ է նույնիսկ իր դաշնակիցների ու հարեւանների, օրինակ՝ Կանադայի հետ»։
Ըստ Փուրդաստանի, «ամերիկյան նոր նախագահը կարող է նույնիսկ չկարողանա ավարտել իր նախագահական ժամկետը», քանի որ «ԱՄՆ ազգային պարտքը չափազանց մեծ է»։
