Ռոնալդինյոն հրաժարվել է Մեսսիին ֆուտբոլի պատմության լավագույն խաղացող անվանել
Սպորտ
Բրազիլացի հարձակվող Ռոնալդինյոն բլոգեր RikReddy-ի հետ զրույցում հրաժարվել է Լիոնել Մեսսիին պատմության լավագույն ֆուտբոլիստ անվանել։
Ֆուտբոլիստը, ով արգենտինացու հետ միասին 2003-ից 2008 թվականներին հանդես է եկել «Բարսելոնայում», իր հայրենակից Պելեին է անվանել պատմության լավագույն խաղացող։
«Պելե, թե՞ Մեսսի. Պելե։ Պելե՞ն, թե՞ Ռոնալդինյոն. Պելե՜» - ասել է Ռոնալդինյոն։
Ռոնալդինյոն Աշխարհի չեմպիոն է դարձել 2002 թվականին Բրազիլիայի հավաքականի կազմում։ 2004 եւ 2005 թվականներին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) կողմից ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։ 2005 թվականին բրազիլացին նվաճել է «Ոսկե գնդակը»: Ռոնալդինյոն թոշակի է անցել 2018թ.–ին։
