Հայտնի «Ռենջը» պատկանել է Էրեբունու նախկին թաղապետ Արմեն Հարությունյանին․ «Հրապարակ»
Քաղաքական
Նիկոլ Փաշինյանն օրերս գրառում էր կատարել՝ նշելով, որ դատարանի որոշմամբ բյուջե է վերադարձվել RANGE ROVER SPORT SUPERCHARGED 5.0 մակնիշի ավտոմեքենա։
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ հաշտությամբ պետությանը վերադարձած ավտոմեքենան պատկանել է Երեւանի Էրեբունի վարչական շրջանի նախկին թաղապետ Արմեն Հարությունյանին։
Լրատվամիջոցի հետ զրույցում Հարությունյանը, անդրադառնալով մեքենայի գնին, որը ավելի է հաշվվել, քան շուկայական գինն է, ասաց․ «Գնահատողն է գնահատել, ես համաձայնել եմ»։
Հարցին՝ ընդունո՞ւմ է, որ գույքը ապօրինի է ձեռք բերել, ինչո՞ւ է հաշտության գնացել, ասաց․ «Չեմ կարող հեռախոսով պատասխանել, անձնական գաղնիք է։ Հիմա չեմ պատասխանի այդ հարցերին»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ