Փաշինյանը և Իտալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության զարգացումը
Հասարակություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:
Այս մասին հայտնում են Կառավարությունից։
Վարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստան-Իտալիա հարաբերությունների հետևողական զարգացման:Ալեսսանդրո Ֆերրանտին ընդգծել է, որ կներդնի բոլոր ջանքերը երկկողմ կապերին նոր ազդակ հաղորդելու համար:
Զրուցակիցները կարևորել են առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնումը, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության զարգացումը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)