ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է սպառնալ Հայաստանի գոյությանը (տեսանյութ)
ՀասարակությունԱզգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագիծը։ Նախագծին կողմ քվեարկեց 63, դեմ՝ 7 պատգամավոր։ Նախագծի ընդունումից հետո չուշացավ ռուսական կողմի արձագանքը, մասնավորապես Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև, և որ այդ երկու կազմակերպությունները անհամատեղելի են․ «Երկու միավորումներն էլ ենթադրում են մաքսային սահմանների բացակայություն, և ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ։ Անհնար է պատկերացնել, որ դրանք ինչ-որ պահի կմիավորվեն»,- ասել է նա։ Օվերչուկը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի կողմից եվրամիությանը անդամակցելու գործընթացի քննարկումը դիտարկում է որպես Եվրասիական տնտեսական միությունից ելքի սկիզբ, և ռուսական կողմը Հայաստանի հետ իր տնտեսական քաղաքականությունը կկառուցի այդ հանգամանքը հաշվի առնելով։ Միաժամանակ նա ընդգծել է, որ դա Հայատսանի ինքնիշխան որոշումն է։ Օվերչուկը հավելել է, որ եթե Հայաստանը սահմանափակի ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները, մի կողմից կթանկանան էներգակիրներն ու պարենային ապրանքները, իսկ մյուս կողմից հայկական ապրանքների արտահանումը կնվազի 70-ից 80 տոկոսով։ Թեմայի շուրջ «Եվրոմեդիա 24»-ը զրուցեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանի հետ՝ հարցնելով, թե ինչպիսի ազդեցություններ կկրի Հայաստանը, եթե լքի ԵԱՏՄ-ն։ Մարգարյանի խոսքով՝ դա կարող է ուղղակի սպառնալ պետության գոյությանը․
Օվերչուկը հավելել է, որ եթե Հայաստանը սահմանափակի ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները, մի կողմից կթանկանան էներգակիրներն ու պարենային ապրանքները, իսկ մյուս կողմից հայկական ապրանքների արտահանումը կնվազի 70-ից 80 տոկոսով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)