Կփորձեմ հնարավորինս արագ հարմարվել Հայաստանին․ ֆուտբոլի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը Հայաստանում է և խոսել է իր նոր աշխատանքի մասին։
«Ես Ջոն վան’տ Սխիպն եմ, Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչը։ Շատ ուրախ եմ այստեղ լինելու համար, անհամբերությամբ սպասում եմ թիմի և ֆեդերացիայի աշխատակիցների հետ համագործակցությանը։ Կփորձեմ հնարավորինս արագ հարմարվել Հայաստանին։ Շնորհակալ եմ շատ ջերմ ընդունելության համար։ Կտեսնվենք շուտով»,- նշել է Ջոն վան’տ Սխիպը։ Այդ մասին հայտնում են ՀՖՖ-ից։
