Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը 

Մարդկանց բիզնեսը սկում է, իսկ բանկերը հարստանում են․ «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրել է․

Նիկոլ Փաշինյանը որոշել է ապրիլին հանդիպում կազմակերպել կառավարության, ԱԺ-ի, ՏԻՄ ներկայացուցիչների եւ գործարար մարդկանց` տնտեսվարողների միջեւ: Գրել է, որ «աշխատաժողով» է որոշել հրավիրել` կառավարման արդյունավետությունը, բարեփոխումների առաջնահերթությունները քննարկելու նպատակով: Խոստովանելով, որ կառավարման ոլորտում առկա են թերություններ, նա հավաքին հրավիրում է 2024 թվականին 50 մլն դրամ եւ ավելի հարկ վճարած ընկերությունների ղեկավարներին, «ովքեր հետաքրքրված են կիսվել գործարարությամբ զբաղվելու մեր միջավայրն ավելի բարենպաստ դարձնելու իրենց գաղափարներով»: «Հրավիրում եմ նաեւ գործարար, այդ թվում՝ ՓՄՁ համայնքը միավորող կազմակերպությունների ղեկավարներին, որպեսզի քննարկման բերեն աշխատաժողովին ուղղակի մասնակցության հնարավորություն չունեցող իրենց անդամներին հուզող հարցերը»,- գրել է Փաշինյանը՝ նշելով, թե որ էլեկտրոնային հասցեին ուղարկեն հայտերը: 

Գյումրեցի գործարար, փոքր ընտանեկան ձեռնարկություն՝ հագուստի խանութ ունեցող Զորիկ Հարությունյանին հարցրինք` արդյոք կգնա՞ վարչապետի հրավիրած աշխատաժողովին եւ եթե գնա, ապա ի՞նչ հարց կտա նրան: Զորիկ Հարությունյանը մեզնից տեղեկացավ, որ նման հանդիպում է կազմակերպվում, եւ սկսեց խոսել բանկային թալանի մասին. «Տեսեք՝ բանկերը մեզ թալանում են: Եթե ես փաստաթղթով ապրանք եմ ձեռք բերում ու վաճառում եմ, այդ ՀԴՄ սարքը` եթե քարտով են ստանում, դրանից առաջանում է 1 տոկոս հարկ պետբյուջե, իսկ բանկին մեկուկես տոկոս տալիս ենք միջնորդավճար: Պատկերացնո՞ւմ եք: Բանկն ավելի մեծ տոկոս է ստանում, քան բյուջեն: Ես միջին թիվ եմ նշում: Աղբահանությունը, եթե 1000 դրամից ավելի ես վճարում, 200-300 միջնորդավճար է պահանջում բանկը: Ես՝ որպես գործարար, աղբահանության համար վճարում եմ, ու այդ վճարը թանկացել է: Ստացվում է՝ բանկի միջնորդավճարն էլ է բարձրացել: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բանկային սեկտորից է ու հովանավորում է բանկերին: Մարդիկ իրենց բիզնեսով սկում են, իսկ բանկերը հարստանում են»:

Զորիկ Հարությունյանը հաշվապահներից ճշտել է, որ հաջորդ տարվանից խանութների տերերը պետք է ամեն օր իրենց վաճառած ապրանքների ցուցակը կազմեն եւ վերջում ներկայացնեն հարկային մարմին: «Խոսակցությունների մակարդակով լսել եմ, որ նրանք, ովքեր խանութ ունեն, պետք է գնումների առանձին ցուցակ ներկայացնեն, թե օրվա մեջ ինչ են վաճառել, ասենք՝ 1 հատ մայկա, երկու հատ վերնաշապիկ, մի հատ կոշիկ: Եվ մենք դրա համար պետք է լրացուցիչ հաշվապահություն պահենք, մեր ամբողջ խանութի ապրանքը գույքագրենք, իսկ դրա համար լրացուցիչ ծախս ենք անելու, ծրագիր ենք գրելու եւ այլն: Ես կհարցնեի վարչապետին` ճի՞շտ է, որ փոքր խանութները 2026 թվականի հունվարի 1-ից պետք է գույքագրում անեն, ամեն ապրանքի համար պետք է գրենք, թե որտեղից, ինչ գնով ենք ձեռք բերել, եւ եթե չապացուցենք, թե ումից ենք ձեռք բերել, տուգանք պետք է մուծենք»,- ասում է գյումրեցի խանութպանը։ 

Այս կանոնակարգումը, որն այդքան վախեցրել է ՓՄՁ-ների տերերին, քանի որ լրացուցիչ ծախս է պահանջելու, 2025 թվականի հունվարից արդեն իսկ ուժի մեջ է մտել: Խոսքը շրջանառության հարկով աշխատող ՓՄՁ-ների մասին է, որոնք գործում են հարկման հատուկ համակարգերում: Հիմա նրանք պետք է 2025 թվականի հունվարի 1-ից անալիտիկ հաշվառում վարեն: Այսպես կոչված` փաստաթղթավորեն իրենց շրջանառությունը, որ հարկը մի քիչ պակաս վճարեն: Սա մի նորույթ է, որը նոր գլխացավ է դարձել ՓՄՁ-ների համար: Եթե նախկինում փոքր ձեռնարկատերը, որը 1 մլն-ից պակաս ամսական իրացում կամ ներմուծում ուներ, գույքագրում չէր անում, դրա համար չէր տուգանվում, ապա այժմ բոլորից գույքագրում են պահանջելու եւ կարող են տուգանել թերի գույքագրման դեպքում: «Պետությունն ասում է շրջհարկով աշխատողներին՝ մի հատ հունվարի 1-ով դուք ձեզ համար գույքագրում արեք, ցուցակագրեք` ինչ ունեք, այդ թուղթը պահեք ձեզ մոտ, որպեսզի երբ որ ես գամ գույքագրելու, որպես ելակետային տվյալ՝ ընդունեմ ձեր այդ ցուցակը»,- բացատրեց գործարարներից մեկը: 

Հիմա եթե հարկայինը տեսնի, որ իր կազմած ցուցակը տարբերվում է տվյալ գործարարի կազմած ցուցակից, ի՞նչ են անելու։ «Եթե պակասորդ լինի, կարող են տուգանել, իսկ եթե ավելցուկ լինի, այսինքն ստացվի, որ իրենք ունեն առանց փաստաթղթերի ձեռք բերված ապրանք, 20 տոկոս տուգանք պետք է մուծեն, որովհետեւ այս մասով շրջհարկի արտոնությունը վերացրել են: Առաջ ամսական մինչեւ 3 մլն շրջանառության հարկի դեպքում կարող էին շուկայից առանց փաստաթղթերի ձեռքբերում անեին, հիմա այս արտոնությունը վերացրել են, այդտեղ էլ հարկ է առաջանալու»,- ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ խոսքը ոչ թե բլոկնոտ վերցնելու ու մեջը ցուցակ գրելու, այլ հաշվառման մասին է, որի համար պետք է հաշվապահություն կատարել: Իսկ անալիտիկ հաշվառումը պահանջելու է ծրագրային  լուծում, հետեւապես` հավելյալ ծախսեր:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել
Ամենադիտված