Քաղաքային ոչ լեգիտիմ «իշխանության» մոտ վաղ առավոտից պանիկա է սկսվել. ավագանու անդամ (տեսանյութ)
ՏեսանյութերՔաղաքային ոչ լեգիտիմ «իշխանության» մոտ վաղ առավոտից պանիկա է սկսվել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբկցության անդամ Գևորգ Ստեփանյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել:
«Ապօրինի հրաման են տվել վարորդներին, ոչ բարեփոխված թանկացվող տրանսպորտի Դեմ բողոքող քաղաքացիներին ստիպողաբար իջեցնեն ավտոբուսներից։
Բոլորը պատասխան են տալու նման արարքի համար ու չկասկածեք։
Շարունակում ենք #բոյկոտը ու ավելի միասնական»,- գրել է նա:
Տեսանյութում ուղեւորներից մեկը հայտնում է, որ 16 համարի ավտոբուսի վարորդը չվճարող բոլոր ուղեւորներին ստիպել է իջնել, ասել է՝ մինչեւ չիջնեք՝ չեմ քշելու:
