Ադրբեջանի վարչապետն ու Իրանի փոխնախագահը հանդիպել են
Իրան
Թեհրան կատարած աշխատանքային այցի ընթացքում Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հանդիպել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ։ Այս մասին հայտնում են նախարարների կաբինետի մամուլի ծառայությունից։Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-իրանական հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև համագործակցության հեռանկարները տնտեսական, առևտրային, ներդրումային, տրանսպորտի և լոգիստիկայի, նավթի և գազի, էներգետիկայի և հումանիտար ոլորտներում, փոխանցում է Euromedia24-ը:
Վերանայվել է ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցությունների հաստատման, Իրանի տարածքով «Արևելյան Զանգեզուր»-Նախիջևան տրանսպորտային ենթակառուցվածքի կառուցման, Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման և այլ նախագծերի իրականացման ընթացքը։
