Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն արձակուրդ է մեկնում
Քաղաքական
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը 15 աշխատանքային օրով արձակուրդ է մեկնում։
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին տրամադրել 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 15 աշխատանքային օր տևողությամբ՝ 2025 թվականի մարտի 10-28-ը ներառյալ»,– ասված է փետրվարի 17–ին Փաշինյանի կողմից ստորագրված որոշման մեջ:
